Hatebeak. ահա այսպես է կոչվում երաժշտական խումբը, որի վոկալիստը թռչուն է: Վալդո անունով թութակը խմբում ունի շատ կարևոր դերակատարում և «երգում» է դեթ-մետալ ոճի մեջ: Խումբն արդեն թողարկել է երեք ձայնասկավառակ, սակայն դեռևս համերգ չի ունեցել: Hatebeak խմբի տղաները իրենց երկրորդ ձայնասկավառակի պատրասման համար օգտվել են պիդբուլ ցեղատեսակի 2 շների օգնությունից ու նրանց ձայները ներգրավել երգերի ստեղծման մեջ:
Աշխարհահռչակ երաժիշտներ Լուի Արմսթրոնգի և Մայլզ Դևիսի պրոդյուսերը եղել է ամերիկահայ ջազի նշանավոր դեմքերից Ջորջ Ավագյանը: Նա նաև թողարկել է աշխարհում առաջին LP ձայնապնակները: