Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը հաշվի չառավ Նիկոլ Փաշինյանի կարծիքը

Դեկտեմբեր 17,2012 19:11

Խորհրդարանն ավարտեց ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին վիճահարույց նախագծի քննարկումը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր, հարցի հիմնական զեկուցող Արփինե Հովհաննիսյանի եզրափակիչ ելույթից հետո, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բոլոր խմբակցություններին առաջարկեց վաղը հարցն իր մոտ եւս մեկ անգամ քննարկել՝ համաձայնություն գտնելու նպատակով: Այդ քննարկմանը կմասնակցի մեկական ներկայացուցիչ յուրաքանչյուր խմբակցությունից: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց սույն առաջարկին՝ հղում անելով ԱԺ կանոնակարգ օրենքին ասաց, որ հարցն այժմ պետք է քվեարկության դրվեր կամ էլ հեղինակներն այն պետք է հանեն շրջանառությունից: «Դա Ձեր կարծիքն է: Հարմար պահի վաղը կորոշենք դնել հարցը քվեարկության»`  ի պատասխան արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ առաջարկվող նախագիծը ենթադրում է ԱԺ էթիկայի հանձնաժողովում քաղաքական հավասարակշռություն ստեղծել: Գործող օրենքի համաձայն, կոալիցիոն ուժերը հանձնաժողովում ունեն երկու տեղ, իսկ մյուս խմբակցությունները, չորս: Հարցի քննարկումն այսօր խորհրդարանում անցավ բավական թեժ մթնոլորտում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31