Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Արթուր Բաղդասարյանը ջերմորեն շնորհավորհեց ԱԱԾ աշխատակիցներին մասնագիտական տոնի առթիվ` մաղթելով քաջառողջություն և հաջողություններ անձնական կյանքում ու նորանոր ձեռքբերումներ մասնագիտական գործունեության մեջ: Արթուր Բաղդասարյանն իր խոսքում մասնավորապես նշեց. «Մեծ է Ազգային անվտանգության ծառայության դերը Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում: Վստահ եմ, որ պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումով, այսուհետ ևս, կշարունակեք իրականացնել ձեր վրա դրված պարտականությունները»:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման գործում ունեցած ներդրումների համար` Արթուր Բաղդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի շնորհակալագրով պարգևատրեց ՀՀ ԱԱԾ գնդապետ Մարտիրոս Եսայանին, ՀՀ ԱԱԾ փոխգնդապետ Էդուարդ Նանյանին, ՀՀ ԱԱԾ կապիտան Սամվել Տավարացյանին և ՀՀ ԱԱԾ ենթասպա Գոռ Գրիգորյանին: