Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը փորձեց ժողովրդի հետ խոսել է շանտաժի լեզվով», կամ «նե դա սլով». Ս. Սարգսյանի ելույթի մասին

Դեկտեմբեր 17,2012 18:59

«Ավելի շատ պաթետիկ էր, քան ծրագրային: Այն նման էր ամերիկյան տարբեր նախագահների ոչ ծրագրային ելույթներին, հայրենիքը լավ բան է, բանակը ուժեղ է»,-ՀՀԿ համագումարում ՀՀ նախագահի ելույթի մասին այսպիսի կարծիք հայտնեց ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանը և շարունակեց. «Կային որոշ ենթատեքստեր. մեր բանակը ուժեղ է, պատերազմ թույլ չենք տա, փոփոխություններ պետք են, բայց ոչ հեղափոխական… Ըստ էության ելույթը կառուցված էր Լեոնիդ Ազգալդյանի խոսքերի վրա, բայց ինձ հայտնի է, որ նա դեռ ազգային հերոսի կոչում չի ստացել: Դա Սերժ Սարգսյանին բնորոշ բան է, երբ խոսքն ու գործը չեն համընկնում: Ուղղակի վիճակն այնքան բարդ ու վատ է, որ ասելիք էլ չկա: Նա ասում է, թե   դուքով պիտի խոսեք քաղաքացիների հետ, բայց մամուլը գրում է, որ իր բարեկամներից մեկը կրակել է մի անձի վրա: Այսինքն՝ ռուսը կասեր «նե դա սլով»:

Հետաքրքրվեցինք՝ այս ելույթից հետո ՀՀ գործող նախագահը ընտրազանգված կորցրե՞ց, թե՞ իր կողմ գրավեց նորանոր ընտրողների: Պարոն Կարապետյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ընտրազանգված կար, որ պիտի կորցներ: Ժողովուրդը կոնկրետ բաներ էր սպասում, իսկ մենք լսեցինք ծրագրային առումով դատարկ, իսկ պաթետիկ առումով սովորական, ընդունված ելույթ»:

ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանն էլ Սերժ Սարգսյանի ելույթը որակեց «ՀՀ-ում թևածող խայտառակությունների մասին ելույթ»:  Նա հավելեց. «Եթե ՀՀԿ-ն խոհեմ լիներ, այդ ելույթը չէր լինի: Նախընտրական համագումարը պիտի լիներ  հաշվետվության, կատարված աշխատանքների մասին: Այնինչ Սերժ Սարգսյանի նախընտրական  ծրագիրը սկզբից մինչև վերջ ոչ միայն չէր կատարվել, այլ ճիշտ հակառակն էր կատարվել: Եվ նման պարագաներում խոսել, պատճառաբանել, թե տնտեսական ճգնաժամը այս արեց, այն արեց… Չէ՞ որ գովերգում էին, թե իրենց հաջողվեց հաղթահարել ճգնաժամը: Հիմա մոռացե՞լ են: Մտածում են, թե մարդկանց հիշողությունը կարճ է, հայ ազգը բթամիտ է: Բայց հո տեսողությունից էլ զուրկ չէ: Երկիը լցրել եք տզրուկներով, որոնք ամեն օր կեղեքում են մեր ազգը»: Շարունակելով խոսքը՝ մեր զրուցակիցը նկատեց. «Ելույթում կար սարսափելի մի բան: Սերժ Սարգսյանը փորձեց ժողովրդի հետ խոսել է շանտաժի լեզվով: Հիշում եք այն հատվածը, թե զինվորը, որը կանգնած է սահմանի վրա ցրտին բքին, այդ զինվորը թույլ չի տա, որ թիկունքում խժդժություններ լինեն: Այսինքն՝ պարոն Սարգսյան, Դուք կեղծեք ընտրությունները և անունը դնեք խժդժություններ: Զինվորի թիկունքում պետք չէ թաքնվել: Ավելի լավ է հայ ժողորդին կանգնեք ու ասեք, թե հինգ տարի ինչու եք Հայաստանը դարձրել աղքատության,  չքավորության երկիր»: Դառնալով համագումարին ՀԱԿ անդամն ասաց. «Կերած, խմած, ուռած մարդկանց նստացնում են, իրենք էլ իրենցից գոհ:  ՀՀ քաղաքացու հերն անիծել եք, հիմա էլ ձեզնց գոհ համագումա՞ր եք անում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31