Որքան մոտենում է դեկտեմբերի 21-ը, այնքան ավելանում են կարծեցյալ աշխարհի վերջին հավատացողների եւ դրան պատրաստվողների թիվը: Նրանցից մեկն էլ չինացի Լու Չժենհայն է: Նա ստեղծել է կլոր ձեւ ունեցող փրկարար հերմետիկ բունկեր, որում կարելի է ապրել աշխարհի վերջը: Պատրաստման աշխատանքները տեւել է երկու տարի եւ ծախսվել է 160 հազար դոլար: Բունկերները յոթն են ու պատրաստված են ապակե մանրաթելերից: Հերմետիկ փուչիկները կարող են լողալ ջրի երեսին: Նրանցից ամեն մեկի մեջ կա անվտանգության ամրագոտի, թթվածնի բալոն եւ նստատեղ:
«Մեկ փուչիկը կարող է փրկել երեք հոգանոց ընտանիքի եւ ապահովել նրանց անվտանգությունը 10 ամիս»,- ասել է Չժենհայը:
Կարելի է ենթադրել, որ չինացին աշխարհի վերջը պատկերացնում է ջրհեղեղի միջոցով:
Աղբյուր` Bugaga.ru