Չիտայում տոնական համերգով ավարտվեց հայկական մշակույթի օրերը: Արարատ լեռան տակ պոետների և երգահանների գրած բանաստեղծություններն ու երաժշտությունները իրենց արձագանքը ստացան երկրամասի բնակիչների մոտ: Հաղորդում է «Ռոսիա 1» հեռուստակայանը:
Երկար տարիներ Անդրբայկալում ապրող հայ ջութակահարի` Գրիգոր Վարդանյանի երաժշտությունը, վառ օրինակն է այն բանի, որ արվեստը չունի սահմաններ: Այդ իսկ պատճառով տոնական համերգը սկսեցին նրա ջութակի հնչյուններով: Անդրբայկալի հայ համայնքը շատ է հպարտ իրենց տաղանդավոր ազգակցով: Չէ որ, 2003թ., երբ այստեղ առաջին անգամ էին հայկական մշակույթի օրերն անցկացվում, համերգին Հայաստանից էին երաժիշտներ հրավիրել, իսկ այժմն նրանք ունեն իրենցը` տան մեծացածները: Լայն հանրությանը զարմացնելու բան կա:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ