Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նրանք այն ուսանողներն են, ովքեր Զոլյանի ժամանակ իրենց լավ են զգացել». Ներկայիս ռեկտորի պատասխանը` ուսանողների դժգոհությանը

Դեկտեմբեր 17,2012 18:47

«Առավոտ երիտասարդականը» Վալերի Բրուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում էր, փորձում էր պարզել, թե ինչ խնդիրներ ունեն բուհի ուսանողները: Նրանք չէին դժգոհում ոչ դասախոսներից, ոչ էլ միջանկյալ քննություններից:

«Զոլյանի ժամանակ ավելի լավ էր, քան հիմա»,- ասում էին ուսանողներից նմի քանիսը` նկատի ունենալով համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին: Կոնկրետ պատճառաբանում նրանք չտվեցին:
Ասվածի մասին զրուցեցինք ԵՊԼՀ-ի ներկայիս ռեկտորի` Գայանե Գասպարյանի հետ: Նա մեզ ասաց, որ ուսանողների հետ հաճախ է հանդիպում, սակայն երբեք նրանց հարց չի տվել` գո՞հ եք, թե` դժգոհ: Շփվելով ուսանողների հետ, նա եկել է այն եզրակացությանը, որ նրանք բավականին լավ են զգում  համալսարանի ներսում. «Արդեն պարզ է, թե ինչ ուսանողներ պետք է ասած լինեն նման բան: Նրանք այն ուսանողներն են, ովքեր Զոլյանի ժամանակ իրենց լավ են զգացել, որի մասին ես չեմ ցանկանում խոսել: Նրանք այսօր իրենց լավ չեն զգում, որովեհետեւ դուրս են մնացել համալսարանից` իրենց վատ առաջադիմության պատճառով: Եթե ասել են այն ուսանողները, ովքեր հիմա սովորում են բուհում, ապա ասեմ, որ ես տեղյակ չեմ նման խոսակցություններից»:
Ինչպես ռեկտոր Գասպարյանն ասաց` իր կյանքի սկզբունքն է` լինել ուսանողամետ: Նա փորձում է ամեն ինչին` դասավանդվող առարկաներից մինչեւ դասախոսների պահվածքը, նայել ուսանողի աչքերով. «Եւ ուսանողին եւ դասախոսին միշտ ասել եմ` մինչեւ չհարգես եւ չսիրես քո ուսանողին, նա քեզ ո’չ կհարգի, ո’չ կսիրի, ոչ էլ կընկալի այն, ինչն իրենց մատուցում ես լսարանի ներսում: Կյանքում չեմ ունեցել խնդիր ուսանողի հետ»,- ասում է նա:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31