Լրահոս
Օրվա լրահոսը

Forum. «2013թ. Հայաստանը կմիանա Մաքսային միությանը»

Դեկտեմբեր 17,2012 17:55

2013թ. սկզբին Մաքսային միությունը նախատեսում է Հայաստանի հետ համագործակցության փաստաթղթեր ստորագրել: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Գրում է «Ֆորում» պարբերականը:

«Մենք նոր ենք աշխատանքային այց կատարել Հայաստան, և Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ հանդիպման ժամանակ, երբ քննարկում էինք համագործակցության ձևաչափերը, մենք պայմանավորվեցինք պատրաստել Հայաստան -ԵՏՀ համագործակցության փաստաթղթեր: Այժմ մենք աշխատում ենք դրանց վրա: Հավանաբար այն կստորագրվի մյուս տարվա սկզբին», հայտնել է Խրիստենկոն:

Հայաստանի հետ հետագա պայմանավործությունների մասին խոսելով` նա նշել է, որ նրանք նաև կհիմնվեն ԵՏՀ-ի կարողությունների վրա: Գրում է «Ֆորումը»` հղում անելով «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ին:

«Մինչ այժմ մեր իրավասության տակ է այն ամենը, ինչ կապված է առևտրային քաղաքականության հետ, սակագնային և ոչ սակագնային միջոցների, տեխնիկական կարգավորման միջոցների, անվտանգության միջոցների և այլն», – հիշեցրել է նա:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31