Համայնքներն այս տարի, բյուջեի կատարման առումով ավելի վատ արդյունքներ չեն ապահովի, քան վերջին չորս տարիներին: Այսօր, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում, լրագրողներին ասաց Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը: Փոխվարչապետը դժվարացավ պատասխանել, թե հարկերի հավաքագրմամբ որ համայնքն է ամենաանպարտաճանաչը եւ որը` պարտաճանաչն, ասելով` «Տարին դեռ չի ավարտվել եւ բացի այդ 915 համայնքներից դժվար հիշեմ որոնք են պարտաճանաչ որոնք` ոչ: Հունվարի կեսերին նախարարության կոլեգիա կլինի եւ այնտեղ արդյունքները կամփոփվեն, վերջին 2-3 ամսվա ընթացքում, համայնքի ղեկավարները, մարզպետարանների աշխատակիցներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում բյուջեների կատարման ընթացքը: Այս տարվա արդյունքներով, չենք ունենա ավելի վատ արդյունքներ»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ