Ինչպես ավելի վաղ հայտնել էինք https://www.aravot.am/2012/12/15/141068/, այս տարի լրացավ ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող Հայաստանում «Ֆուլբրայթ» ակադեմիական-գիտական ծրագրի գործունեության 20-ամյակը:
Aravot.am-ի հետ զրույցում Երևանի պետական համալսարանի Տիգրան Մուշեղյանի անվան մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, դոցենտ Սուսաննա Սահակյանը հայտնեց, որ ծրագրի շրջանակում վերապատրաստվել է 2008թ. դեկտեմբերից մինչ 2009թ. հուլիսը` ԱՄՆ-ի University of California Davis-ում. «Այն համարվում է ԱՄՆ-ի խոշոր համալսարաններից մեկը: Վերապատրաստումն ինձ գերազանց արդյունք տվեց, քանի որ սովորեցի նոր մեթոդներ, որոնք ամբիոնում չէին կիրառվում: Մեթոդները հիմնականում վերաբերում են մոլեկուլյար կենսաբանությանը, թաղանթների ուսումնասիրությանը, թաղանթների միջով իոնների տեղաշարժին եւ այլն: Արդեն իսկ սկսել ենք նոր մեթոդներ ներդնել: Ներդրման ծավալները սարքավորումների պակասի հետ են կապված, սակայն որոշ անհրաժեշտ գործողություններ անում ենք այդ ուղղությամբ»:
Սահակյանը հավելեց, որ վերապատրաստման ընթացքում մասնակցել է հետաքրքիր հետազոտությունների. «Առհասարակ, ծրագրից շատ գոհ եմ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ