Վոլգոգրադի շրջանում Շամիլ Բելոնոս զինվորին դատապարտել են 2,5 տարվա ազատազրկման: Նա մեղավոր է ճանաչվել ոչ կանոնադրային հարաբերությունների և ազգային ատելություն հրահրելու մեջ: Հայտնում է ՌԴ հետաքննական կոմիտեի կայքէջը:
Պարզվել է` 2011թ. Բելոնոսը ծեծել է ծառայակիցներին՝ վառելափայտ հավաքելուց հրաժարվելու համար: Մի քանի օր անց պատի տակ է շարել հինգ ծառայակիցների, նրանց վրա ուղղել ԱԿ-74Մ ավտոմատը ու լուսանկարվել նրանց ֆոնի վրա:
Դրանից մի քանի օր հետո Բելոնոսը գիշերն արթնացրել է իր ծառայակիցներին ու սափրվելու փրփուրով նրանց մեջքին գրել է «Чечня-95» և «Армения»: Հետո շարք է կանգնեցրել նրանց ու լուսանկարել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ