Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները

Դեկտեմբեր 17,2012 16:59

Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կողմից 2012 թվականի ընթացքում կատարված դատական գործերը ողջամիտ ժամկետներում քննելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու (ժամկետը երկարացնելու) վերաբերյալ թեմաներով ամփոփման արդյունքներով ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները, 20 դատավորի վերաբերյալ համապատասխան հաղորդում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովին` դատավորի վարքագծի կանոնների խախտման առկայության հարցն օրենքով սահմանված կարգով պարզելու համար: Միաժամանակ, հիմք ընդունելով ՀՀ դատական օրենսգրքի 155-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետի պահանջները և կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատական պրակտիկայի ամփոփման արդյունքները` ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը 2 դատավորի վերաբերյալ հաղորդում է  ներկայացրել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին` դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցն օրենքով սահմանված կարգով քննարկելու համար, որի քննության արդյունքներով երկու դատավորի նկատմամբ հարուցվել են կարգապահական վարույթներ: ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովը, ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 154-րդ հոդվածի պահանջներով, կազմակերպել է 6 դատավորների մասնակցությամբ համապատասխան քննարկում, որի արդյունքներով 3 դատավորի կողմից ՀՀ դատական օրենսգրքի 90 հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի /քննությունն իրականացնել ողջամիտ ժամկետում՝  խուսափելով անհարկի ձգձգումներից/ խախտում արձանագրելով, դիմել է Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովին կարգապահական վարույթ հարուցելու միջնորդությամբ:

 

 

ՀՀ դատական դեպարտամետնի

Միջազգային համագործակցության և

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31