Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքեց նախկին կուսակցական Ռոբերտ Ահարոնյանի պնդումները, թե Կոմունիստական կուսակցության ներսում պառակտումներ կան եւ իր դեմ պայքարում են:
«Ոչ մի պառակտում չկա, պառակտիչներից մեկն ինքն է եղել, այնպես որ, իմ պատվից ցածր եմ համարում մեկնաբանել նրան: Լենինն այսպիսիներին էր համարում քաղաքական պոռնիկներ»,- ասաց պարոն Թովմասյանը:
Նախկին կուսակցականի մասին՝ որպես նախագահի թեկնածու, պարոն Թովմասյանը հրաժարվեց կարծիք հայտնել. «Իմ կարծիքը ժողովրդի կարծիքն է, եւ ժողովուրդը կտա իր գնահատականը: Նրան չեմ ճանաչել, չեմ ճանաչում: Նա ինձ հետ չի աշխատել, եկել կոմկուս ընդունվել եմ, նա վաղուց ռոզիսկի մեջ էր, չգիտեմ էլ ինչի համար»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ