Չնայած «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգը Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի հայցի քննությունը «նշանակել» է այսօր ժ.17.30-ին, սակայն այն տեղի ունեցավ ժ.15.30-ին:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ շարունակվել է ընդդեմ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի Սուրեն Զոլյանի երկու հատորանոց գործում առկա ապացույցների հետազոտումը: Այն դեռ չի ավարտվել եւ կհետազոտվեն դրանք նաեւ դեկտեմբերի 27-ին:
Հիշեցնենք, որ Ս.Զոլյանը պահանջում է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու, ինչպես նաեւ կարգապահական տույժերի ենթարկելու նախախար Արմեն Աշոտյանի հրամանները, եւ վերականգնել ռեկտորի պաշտոնում:
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով հաջորդ դատական նիստին կմասնակցի նաեւ հանրապետությունից դուրս գտնվող եւ մի քանի նիստ բաց թողած Ս.Զոլյանը: