«Տաո» ՍՊԸ-ի նախագահ Լևան Թումանիշվիլիի, ով նաև Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի քեռին է, ձերբակալության հետ կապված «Դեմոքրասի ընդ ֆրիդոմ Ուոթչ»-ը գրում է, որ Վրաստանի անտառային վարչության նախկին պետ Բիձինա Ջիորջոբիանին, որը մի քանի տարի առաջ գնացել է Գերմանիա` ասելով, որ կառավարությունը հետապնդում էր նրան, հայտնել է, որ Թումանիշվիլիի ձերբակալումը տրամաբանական է:
Ըստ նրա, Թումանիշվիլին անօրինական անտառային հատումներ էր կատարում Ադիգենի և Բորժոմի շրջաններում: Փայտը արտահանվում էր Հայաստան` այնտեղ վաճառելու նպատակով:
Ջիորջոբիանին պատմել է, որ 2005թ. Լևան Թումանիշվիլին եկել է իր մոտ, ներկայացել որպես Վանո Մերաբիշվիլիի ազգական ու նրանից խնդրել, որ անտառների որոշակի սահմաններ ավելացնի նրա տրամադրության տակ:
«Ես նրան ասացի, որ պաշտոնապես դիմի, ինչպես օրենքն է պահանջում և եթե հնարավոր լինի մենք կավելացնենք նրա սահմանները: Սակայն պարզվեց, որ հնարավոր չէ այդ սահմաններն ավելացնել: Հետո ես իմացա, որ նա սկսել է սահմաններ գնել ուրիշներից»:
Կարդացեք նաև
Ջիորջոբիանին ասել է, որ մեծ քանակությամբ փայտը Հայաստան է բերվել մաքսային ծառայությունների հետ կոռուպցիոն գործարքների միջոցով:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ