Գարեջուրը օգնում է դիմակայել գրիպին եւ մրսածությանը. այս մասին ահազանգում են ճապոնացի բժիշկները, որոնց փոխանցմամբ՝ գարեջուրը կարող է օգնել նաեւ բրոնխների հետ կապված խնդիր ունեցող մարդկանց: Բայց, որպեսզի կանխել գրիպն ու մրսածությունը, բժիշկներն ամենեւին էլ խորհուրդ չեն տալիս օրական մի քանի շիշ ալկոհոլ ընդունել, առաջարկում են խմել այնպիսի գարեջուր, որում առկա չէ ալկոհոլ: Թեեւ՝ անկախ գարեջրի տեսակից, նրանց բոլորի մեջ առկա է «հումուլոն» կոչվող նյութը, ինչն էլ օգնում է պահպանել առողջությունը, բայց հենց առանց ալկոհոլի պարունակության գարեջուրն է երաշխավորվում՝ հետագայում ալկոհոլի հետ կապված խնդիրներից խուսափելու համար:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ