Լիբանանահայ դաշնակահար Կի Մանուկյանը հունվարի 28-ին համերգ կտա Սիդնեյի օպերայի տանը: Գրված է օպերայի կայքէջում:
Կի Մանուկյանը երաժշտական տաղանդով լեցուն անձնավորություն է: Տաղանդ, որը զարգացրել են իր ամերիկացի և հայ ուսուցիչները, որոնք նրա ոգեշնչողն ու դաստիարակն էին չորս տարեկանից սկսած:
Թեև նա երազում էր պրոֆեսիոնալ բասկետբոլ խաղացող դառնալ, բայց Կին նաև նվիրված էր երաժշտությանը: 16 տարեկանում նա իր առաջին մենահամերգն ունեցավ: Նա ակնկալում էր, որ 400 հոգի կգա համերգին, սակայն 1000 հոգի էր եկել: Առաջին հաջողության համը նրան ստիպեց հասկանալ, որ երաժշտությունն է իր կյանքի իրական կոչումը:
Կիի գործունեությունում շրջադարձային պահ եղավ, երբ նա սկսեց միախառնել արաբական և հայկական մեղեդիները` հարմարացնելով ժամանակակից մոտեցումներին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ