Գերմանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերմանիայում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր չեն հարում որեւէ կրոնական կազմակերպության: Այս տարվա հաշվարկներով՝ 82.4 միլիոն գերմանացիներից 27 միլիոնը հրաժարվում է որեւէ կրոնական կազմակերպության մեջ ընդգրկվելուց: Նշվում է, որ գերմանացիները դեմ են հոգեորսությանը եւ մերժում են նմանատիպ գործունեությամբ զբաղվող մարդկանց ներկայությունն իրենց շրջապատում:
Ուշագրավ է նաեւ այն, որ վերջին 3 տարվա ընթացքում ոչ կրոնասեր քաղաքացիների թվը աճել է նաեւ Շվեյցարիայում, որտեղ հատկապես 2000-2010 թվականներին կրոնական կազմակերպության չհարողների թիվը կրկնապատկվել էր:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ