«Բլումբերգ» պարբերականում հրապարակված մի նյութում հեղինակը ներկայացրել է այս տարի իր փորձած գինիների լավագույն տասնյակը: Հեղինակը գրում է, որ այս տարի նա ավելի քան 4000 տարբեր տեսակի գինիներ է փորձել և որ իր փորձած լավագույն գինիներից է հայկական Զորահ գինին (Zorah Karasi Areni Noir):
«Իզմիրում, Թուրքիայում, առաջին անգամ հայկական գինի փորձելով` ես հիացած էի նրանով, այս նորաձև կարմիր գինին պատրաստված է Արենիի սև խաղողից և հնեցված է ավանդական կավե ամֆորայում», – գրում է հոդվածի հեղինակը և ավելացնում, որ խմելով այդ գինին` կարծես պատմությունն ըմպելու զգացում է ունեցել: Հոդվածագիրը նաև նշում է, որ Արենիում է գտնվում հնագետների կողմից հայտնաբերված աշխարհի ամենահին` 6 100 տարվա, գինեգործարանը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ
Կարդացեք նաև