Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԵԿ-ական պատգամավորը ՀԱԿ-ի՝ «ոչ սերժանտացմանը եւ այո դոդացմանը» սկզբունքով պայքարի մասին

Դեկտեմբեր 17,2012 14:58

ՕԵԿ-ական պատգամավոր Խաչիկ Հարությունյանը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի եւ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի զրույցի ապօրինի ձայնագրությունը անընդունելի  երեւույթ, բայց  բովանդակային առումով հետաքրքիր է համարում:

«Պարզ երեւաց, որ ՀԱԿ-ում լուրջ հիմնախնդիրներ կան: Պառակտումներ կան, որոնց  մասին բարձրաձայնվում էին, բայց ապացույցներ չկային: Զրույցում հասկացանք, որ իսկապես ՀԱԿ-ն ունի լուրջ խնդիրներ: Այդ երեւույթի դեմն առնելու համար դժվար է, որովհետեւ ապրում ենք առաջավոր տեխնոլոգիաների դարում, երբ տեխնիկական հնարավորությունները զարգանում են , միգուցե օրենսդրական լուծում է պահանջում: Միգուցե պետք է  սահմանել որոշակի սանկցիաներ, որ ամեն մեկը չկարողանա միջամտել մյուսի կյանքին»,- այսօր «Հենարան» ակումբում ասաց պատգամավորը:

Հարցին, թե ուր են տանում ապօրինի ձայնագրման ակունքները, նա կարծիք հայտնեց, որ  ինչ-որ կոնկրետ տեղ հաստատ չեն տանում.  «Հնարավոր է ինչ-որ մեկի սպորտային հետաքրքրություններից կամ նպատակներից է արվել, բայց օրենսդրական լուծումներ, եթե լինեն, ու հետամուտ լինենք, որ այդ օրենքները կյանքի կոչվեն, պարտավոր ենք սահմանափակումներ մտցնել այս ոլորտում, որովհետեւ տեխնոլոգիան օր օրի զարգանում է»:

Նա ասաց, որ իրենց խմբակցությունում քննարկելու են ու հարկ եղած դեպքում համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ անձամբ հանդես կգա :

Հարցին ,թե Օսկանյանի հետ զրույցը չի՞ նշանակում , որ ՀԱԿ-ը հիմա պայքարում է «ոչ սերժանտացմանը եւ այո դոդացմանը» սկզբունքով, պատգամավորն ասաց. «ՀԱԿ- եւ ԲՀԿ փոխհամագործակցության ակունքները մայիսից հետո երեւացին, երբ փորձեցին համագործակցության  դաշտ ստեղծել: Մի կողմից ընդդիմություն, մյուս կողմից այլընտրանք, այսինքն՝  ոչ իշխանություն, ոչ ընդդիմություն , այս համագործակցությունը դժվար է պատկերացնել: Մարտավարությունը միգուցե ինչ-որ արդյունքներ բերեր,  բայց ռազմավարության առումով առաջիկա հեռանկարում արդյունքների  սպասել պետք չէ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31