Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Թող քննություն լինի, բացահայտվի, մենք բոլորս կիմանանք՝ ով է ձայնագրել, ինչի համար, ինչ նպատակ է ունեցել»

Դեկտեմբեր 17,2012 14:56

Այսօր ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում, հարցին՝ արդյո՞ք Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի զրույցի տարածված ձայնագրությունը ՀԱԿ-ը պառակտելու նպատակ ունի՝ նա չցանկացավ որեւէ մեկնաբանություն անել՝ ասելով, որ թող իրավապահ մարմինները բացահայտեն, հրապարակեն դատաքննությունը եւ մենք բոլորս կիմանանք՝ ում էր ուղղված եւ ինչի՞ էր ուղղված այն:

Զուտ ձայնագրության բովանդակության հետ կապված Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ մնաց որեւէ մեկնաբանություն տալուց՝ նորությո՞ւն էր դա իր համար, նորություն չէր, Մարտի 1-ի հետ կապված, իր վրա աշխատե՞լ են, թե՞ ոչ, 7-10 տոկոսի հետ կապված: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի հայտարարությանը, որ ինքը կապ չունի այդ ամեն ինչի հետ՝ նա պատասխանեց, որ իրավապահ մարմինները պետք է հայտարարեին, որ արդեն քրեական գործ են հարուցել:

ԱԱԾ-ից ասել են, որ ոչ ոք իրենց չի դիմել: Այս առնչությամբ պարոն Փաշինյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում դիմել: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ունի շատ հստակ պրոցեդուրաներ, եւ ընդամենը մի քանի հոդվածներ կան, որոնցով գործ է հարուցվում բացառապես տուժողի բողոքի հիման վրա: Մնացած հոդվածները համարվում են հանրային մեղադրանքի հոդվածներ, եւ քրեական մարմինները պարտավոր են մամուլի հրապարակումների հիման վրա հարուցել քրեական գործեր»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, թե հիմա ինչպիսի՞ն են իր եւ Հրանտ Բագրատյանի հարաբերությունները՝ Լեւոն Զուրաբյանի հետ: Նա պատասխանեց. «Մենք ՀԱԿ խմբակցության անդամներ ենք եւ շարունակում ենք մնալ ՀԱԿ խմբակցության անդամներ: Դանով ամեն ինչ ասվում է: Մենք շարունակում ենք մնալ եւ կշարունակենք մնալ ՀԱԿ անդամներ»:

Ինչ վերաբերում է առաջադրումներին՝ նա վստահեցրեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է առաջադրվի»:

Մեր հարցին՝ ձայնագրություն անողների հետ կապված բացի ԱԱԾ-ից որեւէ մեկի վրա կասկածներ կա՞ն՝ նա պատասխանեց. «Դրա համար կա պրոցեդուրա, մեկը այսպես կարող է ասել, մյուսը՝ այնպես: Ես չեմ կարող օդից վերցված կարծիքներ արտահայտել: Թող քննություն լինի, բացահայտվի, մենք բոլորս կիմանանք՝ ով է ձայնագրել, ինչի համար, ինչ նպատակ է ունեցել»:

Հռփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31