Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ իրավունք ունեն ազատ արտահայտման եւ հաղորդակցման».Օլիվեր Մկքոյ

Դեկտեմբեր 17,2012 14:39

«Գրքում հրապարակված է 19 կարծիք մամուլի դեմ բերված դատական գործերի վերաբերյալ: Ամփոփված են բոլոր դատական գործերը, որտեղ ներգրավված են եղել ԶԼՄ-ները, քաղաքական գործիչները, անհատներ, որոնք դատի են տվել թերթերի, հեռուստաընկերությունների, կայքերի՝ պատվի, արժանապատվության նպատակով»,-այսօր «Տեղեկատվական վեճերի խորհուրդ» գրքի շնորհանդեսի ժամանակ նշեց Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ, ՏՎԽ անդամ Շուշան Դոյդոյանը:

Նրա համոզմամբ խորհուրդը տվել է իր կարծիքը, եզրակացությունը, թե որքանով է իսկապես ամփոփվում մամուլի եւ խոսքի ազատության հիմնարար սկզբունքները, որքանով է հավասարակշռել մի կողմից խոսքի ազատ իրավունքը, մյուս կողմից մարդկանց պատվի, արժանապատվության իրավունքը.

«Կան 19 գործընթացներ, օր.՝ Քոչարյանի ընտանիքը ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, 3 օլիգարխները ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի, որոնք բոլորն էլ այս կամ այն կերպ աղմկահարույց են: Օգտվելով այս կարծիքների ժողովածուից դուք կարող եք ձեզ առավել պաշտպանված զգալ պատվի, արժանապատվության պաշտպանության գործում»:

Խորհրդի հիմնադիրներն են՝ Տեղեկատվության ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը, «Անի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն Արա Ղազարյանը:

Տեղեկատվական վեճերի խորհրդի /ՏՎԽ / հիմնական նպատակն է պաշտպանել խոսքի ազատությունը, տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաեւ անձի արժանապատվությունը եւ մասնավոր կյանքի իրավունքը՝ այդ իրավունքների իրացման ընթացքում ծագող դատական վեճերի դեպքերում եզրակացություններ կամ հայտարարություններ հրապարակելով, որոնք հիմնված են ՀՀ օրենսդրության, միջազգային իրավական ակտերի եւ էթիկայի նորմերի վրա:

ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի ժողովրդավարության զարգացման բաժնի ղեկավար Օլիվեր Մկքոյի պնդմամբ՝ խորհուրդը օգնում է Հայաստանում իրականացնել ազատ դեմոկրատական եւ ընդհանուր իդեալներ.

«Աշխատանքը  ողջունելի է: Նրա սկզբունքները ամրագրված են կոպենհագենյան կոնֆերանսի փաստաթղթերում, որը նվիրված է մարդկային զարգացմանը, այն արդեն 22 տարի գործում է,  եւ 2010 թ.-ին հաստատվել է Աստանայում: Ցանկացած երկրում մարդիկ իրավունք ունեն ազատ արտահայտման եւ հաղորդակցման առանց պետության միջամտման»:

Մկքոյի խոսքով Հայաստանում մեծ ու դրական տեղաշարժ է տեղի ունենում: ԶԼՄ-ների լանդշաֆտը արագ փոփոխվում է՝ ինչքանով Հայաստանն է փոփոխվում, այնքանով էլ ԶԼՄ-ների ոլորտը:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31