Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուսան Հայկազունը` «ՊռեԳոմեշի» մասին. Սիրուշոն նման բան անելու իրավունք չուներ

Դեկտեմբեր 17,2012 14:29

Այսօր «Տեսակետ» ակումբում «Հայկազունք» համույթի գեղարվեստական ղեկավար գուսան Հայկազունն անդրադարձավ երգչուհի Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» կատարմանը եւ ասաց. «Կոմիտասի և ոչ միայն նրա երգերը մեզ են հասել աղբյուրից դուրս եկող զուլալ ջրի պես, այսինքն` մաքուր վիճակում: Կոմիտասի երգերից որևէ մեկը մշակել ցանկացողը գոնե պետք է Կոմիտասի մատնափը լինի, որ նման բան անի, այլապես` ո՞վ իրավունք ունի մշակել նրա երգերը: Հենց Կոմիտասն է մշակել, մաքրել ու տվել այդ երգերը: Եթե որևէ երգիչ ուզում է այսպես ասած երևալ, թող Կոմիտասի երգերը կատարի այնպես, ինչպես կան»:

Գուսանը նշեց, որ, օրինակ, «Ով սիրուն սիրուն» երգը աղավաղել են եւ ոնց պատահի` կատարում են. «Լսում ես ու մտածում` այս ի՞նչ են արել…Այդ երգերը ազգային մշակույթի սրբություններ են, որոնց չպետք է կպնել»:

Դիտարկման շուրջ, թե Սիրուշոն Կոմիտասի երգից ոգեշնչվելով է գրել «ՊռեԳոմեշը», գուսան Հայկազունն ասաց. «Եթե ոգեշնչվել է, թող ուրիշ երգ գրի: Ուր էր` այսօր նոր Կոմիտաս ծնվեր: Սիրուշոն նման բան անելու իրավունք չուներ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31