Լրահոս
Օրվա լրահոսը

Էշի փոխարեն մեղու

Դեկտեմբեր 17,2012 14:17

«Հըլը մի հատ ինձ ճանաչի».ինչ է դա

 Քրեական դատավարական օրենսդրության մեջ ապացույցների հավաքման միջոցը քննչական գործողություններն են: Քննչական գործողություններից մեկն էլ ճանաչման ներկայացնելն է:

Ինչ է ճանաչումը կամ ճանաչման ներկայացնելը:

Ճանաչման ներկայացնելու մասին վերջերս ընթացող դատավարություններում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին սպանված Վահե Ավետյանի եւ «Արտուշ Հակոբյանի եւ մյուսների»/«Բանդայի» գործ/, ոչ միայն հնչում է, այլ անգամ հրապարակվեց ճանաչման ներկայացնելու մասին քննիչի կազմած արձանագրությունը:

Մի մասն ասում էր, որ գոյություն ունի հատուկ դատավարական ընթացակարգ. դա պետք է հրապարակվեր ապացույցների հետազոտման փուլում, ամբաստանյալների հարցաքննությունից հետո, որ դա ցուցմունք է կամ՝ դա հարցաքննության մաս է կազմում, մի մասը գտնում է, որ ճանաչման ներկայացնելու արձանագրությունը չպիտի օգտագործվի, որովհետեւ ձեռք է բերվել «խախտումներով», այսինքն, արժանահավատ ապացույց չէ:

Տարիներ շարունակ հետաքննական մարմինն օժտված չի եղել  ճանաչման ներկայացնելու իրավասությամբ: Մարդուն բերման էին ենթարկում բաժին, զննում էին նրա մոտ եղածը, կասկածյալին տուժողի կամ վկայի հետ լավագույն դեպքում ճանաչման էին ներկայացնում դատարանում:

Հայ քրեագետները, որոնք հակված են հատկապես օգտվել ռուսական դպրոցի իրենց գործընկերներից, սիրում են վկայակոչել ռուսական կայսր Նիկոլայ Երկրորդի մոտ «առաջին ճանաչման ներկայացնելու» օրինակը: Գողացվել էր կայսեր թանկարժեք ջութակը, եւ նրա մոտ են բերել կասկածյալին՝ մի կնոջ:

«Բիրիք» ճանաչման մի օրինակ էլ կա.հետհեղափոխական Ռուսաստանում ձերբակալվում են հարյուրավոր անարխիստներ: «Գաղափարականններին» մեղադրանք է առաջադրվում զինված հարձակումների համար: Տուժած քաղաքացիներին հրավիրում են «քրեական միլիցիա», որոնք ճանաչման միջոցով հաստատում են, որ հենց նրանք են կողոպտել իրենց:

Ֆրանսիայում ճանաչումը առերեսումների ձեւով է լինում:

Մենք հաճախ ենք լսում դատական քննությունների ընթացքում, որ արժանահավատ չեն առերեսումները կամ ճանաչման ներկայացնելը: Կամ նկարագրվում է անձը՝ մորուքով, բարձրահասակ,նիհար, իսկ ճանաչման ժամանակ արձանագրվում է.ցածրահասակ, սափրված, գեր…Էլ չենք խոսում, հագուստի, նրա կրած առարկաների մասին…

Քրեական դատավարության օրենսդրության համաձայն, ճանաչման ներկայացնելու արձանագրությունը համարվում է ապացույց:

Ճանաչման են ներկայացվում առնվազն 3 անձ, նույնանման արտաքինով, նույնանման հագուկապով: Կենդանիներին էլ ճանաչման ներկայացնելիս պահանջվում է, որ շան փոխարեն ձի չներկայացվի, ձիու փոխարեն կով, էշի փոխարեն …մեղու, նույն ցեղատեսակի կենդանի է պահանջվում, ընթարակաների ներկայությամբ: Այսինքն, ասուն-անասունի դեպքում ճանաչման համար նույնականության իմիտացիան կարեւոր է:Սակայն անշարժ գույքի, առարկաների դեպքում, նույն պահանջը չի ներկայացվում: «Դեպքի վայրն» անփոփոխ է:

Շատուշատ մասնագետներ ասում են, որ շինությունները, տեղանքը, դրանց վրա տեղակայված օբյեկտները, նույնպես ունեն ընդհանուր հատկանիշներ, որոնց հիման վրա կարող են նույնացվել: Սակայն, իմ կարծիքով չի կարելի է, ասենք, մականունավորներից Դ.Գ-ի առանձնատունը նույնացնել մեկ այլ մականունավորի՝ Լ.Ս-ի առանձնատան հետ, կամ նրա Ս.Ս-ի օգտագործած իրը մեկ այլի՝ Բ.Ա-ի: Չգիտեմ, ինչպես կվարվի քննչական մարմինը, երբ օրինակ, այդ իրը միայն իր սեփականատիրոջ պատկերով ու նրա անվամբ է եղել, եւ ակամայից դարձել է ականատես, բայց չկա, գողացվել է, կորել է, անհետացել է:Համարժեք իրն ինչպես գտնել, որպեսզի ենթարկվի ճանաչման:

Հետաքրիր մասնակցություն ունեն ճանաչման «դերակատարները»:Նրանք իհարկե, դատավարական կարգավիճակ չունեն, ինչպես, վկաները, ընթերակաները, տուժողները, կասկածյալները:Նրանք հրավիրվում են քննչական մարմին, կատարում բոլոր նրանց պահանջները.դիրքավորվում, քայլում, նմանակում: «Մնջախաղի վարպետները» ունեն մեկ առաքելություն.պահել այն տեղեկությունները, ինչին տիրապետում են եւ շահագրիգիռ չեն:Սա նաեւ այն դեպքն է, երբ «դերակատարների» մասին որեւէ տեղեկություն չի հրապարակվում:

Քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում մասնակիցը ստանում է:Ընդամենը:

Կա կարծիք, թե «հենց մտավ ասաց՝ չորրորդն էր» կամ ասաց՝ «աջից երկրորդն էր», այսինքն, «ճանաչողը նախապես տեղյակ է եղել Ճանաչվողից»: Ինչ-որ առումով համաձայն կարող է չլինեի, եթե ինձ հանդիպած օրինակը չլսեի:

Դատական նիստերի ժամանակ մեղադրյալն ասաց, որ եղել է դիմակով, մթության մեջ: Երբ նրան ճանաչման են տարել, տուժողը անմիջապես ճանաչել էր նրան, սակայն կասկածյալի դեմքը բաց է եղել, առանց դիմակի, լույսն էլ՝ աշխատասենյակային էր:

Պրոֆեսիոնալ քննիչները նման բացթողում չեն անի: Նրանք իմ կարծիքով բեմադրիչի ունակություն պետք է ունենան, առնվազն «բեմադրելու» համար այն «ժամանակաշրջանը», որը պիտի ներկայացվի: Այդ դեպքում, մի քիչ խելոք «դերակատարը» չի օգտվի այդ բացթողումից: Չմոռանանք, որ այդ «խելոք դերակատարը» երկար նախապատրաստվել է հանցագործությանը, ուսումնասիրել զոհին, նրա թերությունները, բացթողումները, նրա քայլվածքը, արագ, դանդաղ, նրա ժամանակցույցն է ունեցել, անգամ գիտի նրա կողմնորշվելու ունակությունը լույսին կամ մթանը:

Կա ճանաչման ներկայացնելու այլ տարբերակներ էլ.լուսանկարով, ձայնով, տեսագրություններով:Բայց դա առանձին խոսակցության թեմա է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31