Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքում են մահվան հանգեցրած արարքի սխալ որակման դեմ

Դեկտեմբեր 17,2012 13:34

ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժանմունքում հայտարարվել է մահվան ելքով վրաերթի գործով նախաքննության ավարտի մասին: Ըստ նախաքննության եզրակացության, «2012 թվականի հունվարի 27-ին` ժամը 00.30-ի սահմաններում, Ալվինա Հարությունյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 8 կմ հատվածում ընթացքի է գցել «Համմեր» մակնիշի 18 ՍՕ 524 համարանիշի ավտոմեքենան և չնկատելով ավտոմեքենայի աջ կողնակից կառչած Նարեկ Զարգարյանին, վրաերթի է ենթարկել նրան, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Նարեկ Զարգարյանը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով, մահացել է»:

Տուժող Նարեկ Զարգարյանի ծնողները` Ժորա Զարգարյանը և Կամելա Սաֆարյանը գտնում են, որ քրեական գործի քննությունն ի սկզբանե թերի և ոչ օբյեկտիվ է կատարվել: Նրանք կտրականապես համաձայն չեն նախաքննության մարմնի տեսակետի հետ՝ իրենց հետևողական բողոքների արդյունքում դեպքից վեց ամիս անց միայն Ա. Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը: Որակումն, ըստ տուժող կողմի, սխալ է. Ա. Հարությունյանի արարքը պետք է որակվեր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն և 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով՝ Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը /փախցնելը/` առանց հափշտակելու նպատակի:

Ինչպես տուժողի ծնողները հայտնեցին «Փաստինֆո»-ի թղթակցին, իրենց որդին «սպանվել է Ալվինա Հարությունյանի դիտավորյալ գործողությունների հետևանքով», իսկ իրավասու պաշտոնատար անձինք, ըստ տուժող կողմի, ճիշտ իրավական գնահատական չեն տալիս Ա. Հարությունյանի արարքին՝ նպաստելով, որ նա ազատվի առավել խիստ պատիժ նախատեսող հանցագործությունների համար պատասխանատվությունից:

Ժորա Զարգարյանը և Կամելա Սաֆարյանը 28.11.2012թ. դիմում-բողոք են ներկայացրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Դիմում-բողոքում տուժողի ծնողները երկրի ղեկավարին տեղեկացնում են, որ Ալվինա Հարությունյանը իրենց որդու կամքին հակառակ փախցրել է նրա ավտոմեքենան և տեսնելով, որ իրենց որդին կառչել է ավտոմեքենայի աջ կողնակից, գոռոցներով, ավտոմեքենային հարվածելով, պահանջելով, որ Ալվինա Հարությունյանը կանգնեցնի այն, սակայն վերջինս դիտավորյալ ավտոմեքենան չի կանգնեցրել, ընդհակառակը` հարբած վիճակում այն վարելով մոտ 100-120կմ/ժ արագությամբ մոտ 2 կմ տարածություն է անցել, այնքան, մինչև տուժողը թուլացել և այլևս չի կարողացել իրեն պահել ավտոմեքենայի վրա ու վայր ընկնելով` մահացել է /քրեական գործում, ըստ տուժող կողմի, կան համապատասխան ապացույցներ/:

«Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31