Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Օսկանյանն ու Լեւոն Զուրաբյանը էն պրոդուկտը չէին, որ պիտի հետաքրքրեր ԱԱԾ-ին, նրանք ազգի համար վտանգավոր չեն»

Դեկտեմբեր 17,2012 12:58

«Երեւույթին շատ վատ եմ վերաբերվում: Մանավանդ մեր օրենքները թույլ չեն տալիս»,- այսօր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսպես մեկնաբանեց Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի սրճարանային զրույցի հայտնի ձայնագրությունը:

Նրա խոսքերով՝ «Դա կարող է ինչ-որ մեկի բջջայինով արած լինել, կարող է այդ պահին մարդիկ են եղել, որոնք ներկա են եղել եւ ձայնագրել են: Տարբեր կարծիքներ կան: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ին, ես չեմ կարծում, որ երկու զրուցակիցները էն պրոդուկտն են, որ պիտի հետաքրքրեր ԱԱԾ-ին»: Aravot.am-ի հարցին՝ բա ո՞ր «պրոդուկտն» է հետաքրքրում ԱԱԾ-ին՝ նա պատասխանեց. «Մեր ազգային անվտանգությունը: Նրանք ազգի համար վտանգավոր չեն»:

Մենք հետաքրքրվեցինք՝ բայց զուտ Հանթսմանի գործով Վարդան Օսկանյանը հետաքրքրում էր ԱԱԾ-ին՝ նա պատասխանեց, որ դա այլ խնդիր էր. «Յուրաքանչյուր մարդու հետ էլ կարող էր դա պատահել: Դա քննության ենթակա խնդիր է, որը , կարծում եմ, դեռեւս շուտ է գնահատական տալ»: Հարցին՝ ինչո՞ւ հիմա ի հայտ եկավ այդ ձայնագրությունը, որովհետեւ դա հաստատ այս օրերին չի պատահել՝ նա պատասխանեց, որ դա պիտի որպես թյուրիմացություն տեսնել, որովհետեւ չի կարելի մարդկանց գաղտնի խոսակցությունները հասարակության համար հրապարակային դարձնել. «Դա ոչ միայն վարկաբեկում է իրենց համար, այլ վարկաբեկիչ է ամբողջ հասարակության համար»:

Մեր հարցին՝ այդ ձայնագրությամբ Ձեզ համար ինչ-որ բացահայտումներ եղա՞ն՝ նա պատասխանեց, որ ոչ, նորություն չկար:

Ըստ Գալուստ Սահակյանի, այն, որ Լեւոն Զուրաբյանը, Նիկոլ Փաշինյանը իշխանությանն են մեղադրում՝ դա արդեն տրադիցիոն բնույթ է կրում:

Հարցին՝ ՀՀԿ-ն հետամուտ կլինի՞, որ իրավապահ մարմինները բացահայտեն, թե ով է տարածել ձայնագրությունը, կատարել այն՝ նա վստահեցրեց, որ դա իրենց խնդիրը չէ, դա Լեւոն Զուրաբյանի եւ Վարդան Օսկանյանի գործն է հետամուտ լինել. «Մեզ համար դա այդքան մեծ մի երեւույթ չի: Մենք ավելի խորքային գիտենք: Իսկ երեւույթը դատապարտելի է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31