Լրահոս
Օրվա լրահոսը

Գինեկոլոգին համաներմամբ ազատեցին՝ բացահայտվեց նրա կողմից մեկ այլ սպանությունը

Դեկտեմբեր 17,2012 12:19

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վազգեն Ռշտունու նախագահությամբ ավարտեց Յուրիկ Նասիբյանի եւ Աշոտ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

13 տարվա ազատարզրկման դատապարտվեց Տավուշի մարզի նախկին գինեկոլոգը՝ Յուրիկ Նասիբյանը:Նախկինում 3 անգամ դատապարտված բժիշկը մեղադրվում էր Թամարա Դերզյանի բնակարան գնալու (բնակարանը գնելու պատրվակով) եւ նրան դանակով սպանելու համար: Աշոտ Խաչատրչյանի հետ նրանք զոհի բնակարանից հափշտակել էին սրբապատկերներ, ոսկյա իրեր:

Յուրի Նասիբյանին «Առավոտն» անդրադարձել էր դեռ այն ժամանակ, երբ նրա «բժշկական սխալի» պատճառով ծննդաբերության ժամանակ ընդհատվեց Կարինե Աթոյանի կյանքը:Դատարանն այդ «սխալի» համար նրան դատապարտեց 5,5 տարվա ազատազրկման, եւ կիրառեց համաներում: Համաներումից հետո էլ պարզվեց, որ բժիշկը տարիներ առաջ մասնակից է եղել այս դաժան սպանությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31