Աշտարակ քաղաքի բնակիչ Արտաշես Թորոսյանը ալկոհոլային խմիչք օգտագործած և ոչ սթափ վիճակում 2012թ. նոյեմբերի 8-ին ժամը 16:17-ին իրեն ամրակցված ավտոմեքենայով Ապարան-Աշտարակ ճանապարհով երթևեկելիս թույլ է տվել ՃԵԿ-ի խախտում, որի համար ՀՀՈ ՃՈ տեսուչները փորձել են կանգնեցնել ավտոմեքենան, սակայն Ա.Թորոսյանը չի ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, սկսել է հայհոյանքներ տալ, քաշքշել է նրանց և պատռել նրանց ծառայողական համազգեստը:
Արտաշես Թորոսյանը կալանավորված է, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր-ի 316 հոդվածի 1-ին մասով: Գործը դատարան է ստացվել 2012թ. դեկտեմբերի 10-ին, դատական քննություն է նշանակվել դեկտեմբերի 18-ին:
shamshyan.com