ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի եւ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի առանձնազրույցի գաղտնալսման եւ նրա համացանցում հայտնվելու հետ Ազգային անվտանգության ծառայությունը որեւէ առնչություն ունենալ չէր կարող:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը:
Նրա խոսքով, բոլոր մեղադրանքները մտացածին են եւ անհիմն:
Նշենք, որ համացանցում հայտնվել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը: Լեւոն Զուրաբյանը հայտարարություն էր տարածել եւ դրա համար մեղադրել ԱԱԾ-ին: