Դեկտեմբերի 15-ին, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում տեղի է ունեցել WBO վարկածով կիսամիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ Ֆրանսիան ներկայացնող Մեհդի Բուադլայի մենամարտը:
Մենամարտի 8–րդ ռաունդում Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով առավելության հասավ մրցակցի նկատմամբ: Մեհդի Բուադլան դեմքին ստացած վնասվածքների պատճառով այլեւս ի վիճակի չէր մարտը շարունակել, եւ մրցավարը դադարեցրեց այն: