
Նախորդ օրը արագ շախմատի Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը նվաճած Գաբրիել Սարգսյանը պարգեւատրվեց 1000 եվրոյով:
Վարաշավայում ավարտվեց կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը, որտեղ հայ շախմատիստներն անմասն մնացին մեդալներից: Մեր հանրապետության ներկայացուցիչներից առավել հաջող հանդես եկան շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը, որոնք 11 տուրում վաստակելով 8,5-ական միավոր՝ 775 մասնակիցների մեջ, համապատասխանաբար, զբաղեցրեցին 14-րդ եւ 16-րդ հորիզոնականները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ