Դեկտեմբերի 21-23-ը «Միկա» մարզահամալիրում անցկացվելու է ազատ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որին պարտադիր մասնակցելու են ըստ քաշային կարգերի մեր բոլոր առաջատար ըմբիշները՝ անկախ մարզական նվաճումներից եւ կոչումներից:
Aravot.am-ի հարցին, թե խոսքը վերաբերո՞ւմ է նաեւ գերծանր քաշային Ռուսլան Բասիեւին, ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն ասաց. «Նա այլեւս հավաքականի անդամ չէ, ես նրան ցտեսություն եմ ասել: Ռուսլանը չարդարացրեց հույսերը՝ չկարողանալով Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել»:
Արայիկ Բաղդադյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ