«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը, ով անձամբ ճանաչում է Մատաղիսի զորամասի հրամանատար Իվան Գրիգորյանին, որին կասկածում են 2004 թվականի դեկտեմբերի 24-ին զինծառայողներ Ռոման Եղիազարյանի ու Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ, խոսելով այս պահին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այդ նույն սպանության համար դատվող 3 երիտասարդների`Արայիկ Զալյանի, Ռազմիկ Սարգսյանի և Մուսա Սերոբյանի մասին, ասաց. «Ես իմ կարծիքը հայտնել եմ, տակավին ազատության մեջ չէին գտնվում մեղադրյալները, որոնց համար սխալ դատավճիռ էր տեղի ունեցել, այսօր էլ այն կարծիքին եմ, որ այդ զինվորները անմեղ են»:
Իսկ մարդասպանը Իվան Գրիգորյա՞նն է, այս հարցին Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Չգիտեմ, բայց վստահ եմ, որ այդ զինվորները չեն, ինչ-որ չափով տեղեկություն ունեմ այս գործի մասին նաև Զարուհի Փոստանջյանի միջոցով, այդ օրերին նա էր վարում այդ գործը որպես պաշտպան: Ես համոզված եմ, որ տղաները մնալու են ազատության մեջ, և այդպես էլ չեն կարողանալու նրանց վերագրել էդ սպանությունը»-, ասաց Ժիրայր Սեֆիլյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ