Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վարդան Հակոբյան. «Նախագահի երեկվա ելույթը լսել ենք 5 տարի առաջ, 10 տարի առաջ»

Դեկտեմբեր 16,2012 21:57

«Նախախորհրդարան» նախաձեռնության անդամ Վարդան  Հակոբյանը,  այսօր անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ՀՀԿ 14-րդ  արտահերթ համագումարում  ունեցած  ելույթին ասաց. «Դա իր տեսակետն է,  իր անձնական համոզմունք է, և առաջին անգամը չէ, որ մենք լսում ենք, լսել ենք 5 տարի առաջ, լսել ենք  10 տարի առաջ, 15 տարի առաջ ուրիշ մարդկանց կողմից . արդյունքում ունենք  էն երկիրը, որը գնալով  ավելի վատ վիճակում է  հայտնվում, ունենք ժողովուրդ, որը տարեցտարի աղքատանում է, ունենք արտագնացող և ահանգնացող մասշտաբների արտագաղթ և չունենք  ադյունքում ոչ մի դրական տեղաշարժ:

Ես իմ համար ոչ մի նոր բան չլսեցի ելույթում, և իմ համար քիչ նշանակություն ունեն  խոստումները: Այնպես որ նախագահի ելույթը իր լսարանի համար է»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31