Լրահոս
Օրվա լրահոսը

«Գագիկ Ծառուկյանը գործող դիկտատորի ենթական է»

Դեկտեմբեր 16,2012 21:52

Այսօր լրագրողները  Գյումրի այցելած Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանից կարծիք հարցրեցին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի` նախագահական ընտրություններում  թեկնածություն չառաջադրելու  ու որևէ մեկին չսատարելու որոշման մասին: «Ինձ համար սպասելի էր Ծառուկյանի որոշումը, ես միշտ ասել եմ, որ մեր երկրում հնարավոր չէ լինել միլիոնատեր ու ինքնուրույն քաղաքական գործիչ, բոլոր միլիոնատերերը, օլիգարխները ենթականեր են գործող դիկտատորի, ուստի որևէ այլ բան սպասելը միամտություն կլիներ իմ կողմից: Այսինքն իմ համար զարմանալի ոչ մի բան չկա: Ուրեմն  առիթից օգտվելով` պետք է հորդորեմ մեր ժողովրդին ու ասեմ,  որ այս կեղծ ընթացքից, կեղծ քաղաքական դաշտ կոչեցյալից որևէ դրական ակնկալիք պետք չէ ունենալ, ուստի օր առաջ փնտրտուքը պետք է կատարել այդ ճահիճից դուրս, որին այսօր մենք լծված ենք, «Նախախորհրդարան»   նախաձեռնությամբ:

Ասածս էն  է, որ ավելորդ հույսեր պետք չէ փայփայել այս կեղծ դաշտում տեղի ունեցած գործընթացներից և արհամարհել  այս ամբողջը,  մի խաղ, որի տերն ու տիրականը, սցենարիստը Սերժ Սարգսյանն է:Այդ խաղը պետք է արհամարհել,  և այդ խաղից դուրս ազնիվ, անկեղծ, մաքուր դաշտ ձևավորելով`  նոր պրոցես սկսել, որի արդյունքում ոչ միայն պետք է լինի իշխանափոխությունը, այլ օր առաջ հուսադրումը  մեր ժողովրդի, և մեր երկիրը պետք է դնել թռիչքային զարգացման հունի մեջ»:

ԲՀԿ-ի` ընտրություններին չմասնակցելու համատեքստում ՀԱԿ-ի մասին խոսելիս, Ժիրայր Սեֆիլյանն ասաց, որ նրանք իրենց անելիքը վաղուց չգիտեին`սկսած  մարտի մեկից, չնայած որ ինքը, նաև բազմաթիվ այլ  մարդիկ հուշել են, թե ինչ պետք է անեն: «Նրանք դժբախտաբար փնտրտուքը շարունակում են այդ ճահիճում, ուստի կրկնելու եմ իմ այն միտքը, որ ավելորդ ուշադրություն պետք չէ  սևեռել կեղծ դաշտում անցուդարձերին», -եզրափակեց Ժիրայր Սեֆիլյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31