Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Օբաման ընտրում է Ջոն Քերրիին

Դեկտեմբեր 16,2012 21:08

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եկող շաբաթվա ընթացքում պաշտոնապես կհայտարարի երկրորդ պաշտոնավարման ընթացքում երկրի արտգործնախարարի պարտականությունները սենատոր Ջոն Քերրիի վրա դնելու իր մտադրության մասին։ Այս պաշտոնում Քերրիի թեկնածությունը ներկայացնելու որոշումը նախագահը հավանաբար կայացրեց այն բանից հետո, երբ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սյուզըն Ռայսը հանեց իր թեկնածությունը։ Այդ քայլին նա դիմեց հանրապետականների ուժեղ ճնշումների ներքո, ովքեր մեղադրում են նրան Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան հյուպատոսության շենքի դեմ սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակումից հետո իր կողմից արված հայտարարությունների համար։

Եթե Քերրիի թեկնածությունը հաստատվի Սենատում, նա կփոխարինի Հիլարի Քլինթընին, որը որոշել է դուրս գալ վարչակազմից։

Մասաչուսեթս նահանգից ընտրված դեմոկրատ սենատոր Ջոն Քերրին, որը 2ՕՕ4 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուն էր, հայտնի է որպես փորձառու եւ հակասությունները հարթելու գործում մեծ հմտություններով օրենսդիր։

Ներկայումս Քերրին զբաղեցնում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պարտականությունները։

Քերրին հայտնի է նաեւ որպես հայանպաստ կոնգրեսական, որը բազմիցս է հանդես եկել Հայոց ցեղասպանությունն ԱՄՆ-ի կողմից ճանաչելու, Հայաստանի հետ կապերն ամրապնդելու, Լեռնային Ղարաբաղի իրավունքները ճանաչելու նախաձեռնություններով։

Արամ Վանեցյան

«Ամերիկայի Ձայն»

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31