Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվել է Սյունիքի մարզում վթարված իրանական ավտոբուսի մահացածի և վիրավորների ինքնությունը

Դեկտեմբեր 16,2012 21:02

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է դեկտեմբերի 15-ին ժամը 18:30-ի սահմաններում Մեղրիի տարածաշրջանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Տեդար» ընկերության վարորդ` 44-ամյա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Զոհրաբ Բարազադե Իսաան, վարելով «Սկայնա» մակնիշի 39 A 689 համարանիշի մարդատար ավտոբուսը, Երևան-Մեղրի մաքսակետի ավտոճանապարհի 358-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից դեպի ձախ կողնակ և մոտ 6 մետր գլորվելով, կողաշրջվել «Արևիկ» ձորը՝ հասնելով մինչև Մեղրի գետի ափ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Իրանի քաղաքացի 27-ամյա Մեհդատ Մոհամմադի Սեիդնեժադին տեղում մահացել է, իսկ մյուս ուղևորներ Խաչիկ Իսաիանսը, Հայկ Իսմաիլային, Ռայմոնդ Բաբախանլուն, Ալի Խեիբանրի Ռաֆսեջանին, Մոհսեի Շերիմիրին Նեջադևինին, Շաշանամ Հովսեփյանը, Ֆահրադ Բախչիարի Արքեսինը, Ղասեմի Հասան Զադեհը, Ամիր Զամիր Իխահը, Սահակ Սարգսյանը, Լիլիթ Խաչատրյանը, Մելանյա Մկրտչյանը, Հեիդարի Մահամմադը, Խորբանվանդ Ռահիմը, Հադի Մադնչիռասոուլինը, Մուսթաֆա Հաջարգյարթինը, Ռոբերտ Օրուջանը և Բաղերի Մորադի Դավուդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոն:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31