Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս կազինոյում դարձյալ կհաղթի Սերժ Սարգսյանը»

Դեկտեմբեր 16,2012 20:56

Այսօր Aravot.am-ը  «Նախախորհրդարան» նախաձեռնության  համակարգող  Գարեգին Չուքասզյանից հետաքրքրվեց, թե իր կարծիքով նախագահ Սերժ Սարգսյանը որևէ մրցակից կունենա՞, թե՞ ոչ մեկը ռիսկ չի անի նրա դեմ դուրս գալ ու նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: «Իսկ դուք ի՞նչ եք կարծում, երբ որ հանրապետության քաղաքական 2-րդ  ուժը, որը 30 տոկոս ձայներ է հավաքել էսպես կոչված խորհրդարանական ընտրություններում, եթե այդ ուժը չի կարողանում կողմնորոշվել նախագահի ընտրության  մեջ, չի կարողանում ոչ ունենալ իր թեկնածուն, ոչ  սատարել որևիցե  թեկնածուի, եթե էդ ուժը չի կարող, ուրեմն սա խոսում է ամբողջ սահմանադրական կարգի փտածության մասին: Ինչպե՞ ս կարելի է նման կազինոյին  հավատալ, որ էդ կազինոն ինչ-որ մեկը կարող է մտնել և հաղթել, չէ՞  որ  էդ կազինոն նրա համար է, որ կազինոյի տերը միշտ հաղթող լինի: Ի՞ նչ կարիք  կա 10-րդ անգամ փորձել նույն բախտը , և գլխով պատին կպնել: Բոլոր մտածող  մարդկանց համար  հասկանալի է, փակուղի է, ընտրություններ չեն, այլ նշանակումներն են, և վերանշանակվելու է հերթական անգամ, ի՞ նչ կարևոր է  քանի թեկնածու մասնակցեց, միևնույնն է,  հաղթողը պարզ է»:

Գարեգին Չուքասզյանի համոզմամբ, բոլոր քաղաքական կուսակցությունների վերնախավը ընտրական գործարքի մաս են դարձել: Նա չկարողացավ կարծիք ասել ՀԱԿ-ի մասին, քանի որ  պարոն Չուքասզյանի բնութագրմամբ, դեռ իր դիրքորոշման մասին ոչ մի բառ չի ասել, պարզ  չէ:  «Որևիցե  ընդիմություն պիտի գիտակցի, անգամ եթե ինքը փոքրաթիվ է, եթե իրական ընդդիմություն  է,  ինքը կարող է սեղանը շարժել, որովհետև սեղանի չորս ոտքերից  մեկը միշտ ընդդիմությունը պետք է լինի, եթե ինքը մտնում է  սեղանի տակ, ինքը լեգիտիմացնում, ուժեղացնում է սեղանը, իսկ երբ դու սեղանից դուրս ես գալիս, սեղանը սկսում է ճոճվել, և  քո հետ հաշվի նստել:

Էսօրվա   ընդդիմությունը մտել է սեղանի տակ ամբողջությամբ, ես ի նկատի ունեմ  կուսակցությունների վերնախավը, կան բնականաբար ազնիվ քաղաքացիներ, որոնք կուսակցությունների անդամներ են, բայց ես կուսակցություններ ասելով այս պահին ի նկատի ունեմ  վերնախավը, սա  խոսում է  այն սնանկության մասին, որին  քաղաքական դաշտը հասել է Հայաստանում», – ասում է Գարեգին Չուքասզյանը`  կարծիք հայտնելով, որ այսօր   Հայաստանում քաղաքացիական դաշտը ավելի ուժ է, քան քաղաքականը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31