Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողի հետ շատ պայթունավտանգ ա». Լրագրությունն ու սերը

Դեկտեմբեր 16,2012 20:41

Լրագրողի մասնագիտությունը դասվում է ամենավտանգավոր մասնագիտությունների շարքում: Չնայած դրան՝ շատերը նվիրվում են իրենց կոչմանը անձնազոհության աստիճան: Կան նաև այնպիսիները, ովքեր իրենց գործունեությունը համարում են ապրելակերպ և ոչ թե մասնագիտություն: Եթե եվրոպական մի շարք երկրներում այս ոլորտում գերակշռողը տղաներ են, ապա Հայաստանում Ճիշտ հակառակն է, սակայն խոչընդոտները անպակաս են ամենուր:  Երեւի սա է նաև պատճառը, որ շատերը խուսափում են այս ոլորտի հետ առնչվելուց, նույնիսկ չեն ցանկանում, որ իրենց զուգընկերը ևս լրագրող լինի: Այս թեմայով  «Առավոտ երիտասարդականը» անցկացրեց հարցում:

Արդյունքների պատկերը հետևյալն է.
.որովհետև իմ զուգընկերը չի ցանկանում լրագրող լինել
.բա որ ուրիշ տեղ գնա ու ասի, որ հարցազրույցի ա կամ էլ ասուլիսի
.լրագրող տղամարդու տեսակը իմը չէ
Ամենազավեշտալի պատասխանները հետեւյալն են.
.դու երբեք չես իմանա նրա հեռախոսում գրանցված Հայկ Պողոսյանը, Արփինեն ովքեր են:
.դու ուզում ես համբուրել նրան, իսկ նա՝ «Ի՞նչ ես կարծում նյութ գրեմ այսինչ թեմայով»:
.լրագրողի հետ շատ պայթունավտանգ ա ՝ հատկապես անկողնում

Սակայն պետք է ասել, որ մեծամասնությունը (40) ձայն դեմ չէ: Մի մասն էլ դժվարանում է պատասխանել:  Հարցմանը մասնակցել է 70 հոգի՝ այդ թվում լրագրողներ: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Հարություն Ծատրյանը հպարտանում է իր մասնագիտությամբ և hավաստիացնում, որ երբեք դեմ չէր լինի, եթե իր ընկերուհին զբաղվեր լրագրությամբ: «Ընկերուհիս մասնագիտությամբ արևելագետ է, սակայն ավարտել է «Հույսի կամուրջ» ՀԿ-ի լրագրողական դպրոցը, թղթակցել է «Արևածաղիկ»-ին: Դա հաճախ օգնում է. նա ինձ հեշտ ա հասկանում, կարողանում ա նեցուկ լինի շատ հարցերում»,- ասում է նա: 21-ամյա Սուրենը, ով մասնագիտությամբ տնտեսագետ է, ևս դեմ չէր լինի, եթե ունենար լրագրող ընկերուհի. «Կարևորը մարդու էությունն է և ոչ թե մասնագիտությունը, եթե մարդիկ սիրում ու հասկանում են իրար, ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, բժիշկները նույնպես, ինչպես լրագրողները, աշխատում են ծանրաբեռնվածությամբ, և ի՞նչ, միթե նրանք ընտանիք չեն կազմում»,-ասում է նա:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31