Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյան. «Սերժ Սարգսյանի վախճանը շատ նման է լինելու Հոսնի Մուբարքի վախճանին»

Դեկտեմբեր 16,2012 18:21

Այսօր Aravot.am-ը Սարդարապատ շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կգնահատի  նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարին ունեցած ելույթը.  արդյո՞ք մեր իշխանությունները պատրաստ են ՀՀ ցանկացած քաղաքացու հետ դուք-ով խոսել, արդյո՞ք գնում ենք դեպի ապահով Հայաստան, ինչպիսի կարգախոս որ ընտրել է ՀՀԿ առաջնորդը: «Որ ասեմ չեմ լսել, կհավատա՞ք, որովհետև  ափսոս է  էդ ժամանակը, որ ունկնդրեմ նրա ելույթը: Ի~նչ հուզիչ բան է ասել, որ պետք է դուք- ով խոսեն Հայաստանի քաղաքացիների հետ, դուք չհուզվեցի՞ք:  Այդ ամբողջը թատրոն է, կեղծ է, ես շատ զուգահեռներ եմ տեսնում նրա գործունեության և Հոսնի Մուբարաքի  գործունեության միջև:Եվ   ես կարծում եմ, որ նրա վախճանը շատ նման է լինելու Մուբարաքի վախճանին , և առհասարակ, ասեմ, որ այն ուղին, այլընտրանքային  ճանապարհը, որ մենք ընտրել ենք, միակ  ճանապարհն է, որ չի  թողնելու Սերժ Սարգսյանին 5 տարի ևս պաշտոնավարել»:

Մեր այն հարցին էլ, թե ինչքա՞ն ժամանակ  կտաք Սերժ Սարգսյանին երկրի ղեկից հրաժարվելու  կամ հեռանալու համար, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Ես  մի բան եմ վստահեցնում, որ նա 5 տարի ևս չի պաշտոնավարի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31