Դեկտեմբերի 15-ին Մոսկվայի կենտրոնում, չնայած իշխանությունների արգելքին, անկացվեց չիրազեկված հանրահավաք: Տարբեր տվյալներով դրան մասնակցեցին 700-ից հինգ հազար մարդ: Ըստ ռուս բլոգեր zyalt-ի՝ Սերգեյ Ուդալցովը ցանկանում էր միայնակ պիկետ անցկացնել, սակայն չհասցրեց. ոստիկանությունը նրան տարավ հրապարակում հայտնվելուց մի քանի րոպե անց: Միանգամից ձերբակալվեցին նաեւ Իլյա Յաշինը եւ Քսենյա Սոբչակը:
Երբ հրապարակ եկավ Ալեքսեյ Նավալնին, նրան միանգամից շրջապատեցին լրագրողները եւ երկրպագուները եւ սկսվեց սարսափելի հրմշտոց: Նրան մղեցին դեպի եզր, որտեղ եւ նրան ձերբակալեցին՝ առանց որեւէ առիթի:
Հետո սկսեցին ձերբակալել ամենաակտիվ մասնակիցներին: Ոստիկանությունը հրահանգ ուներ ձերբակալել բոլոր նրանց, ովքեր վանկարկում էին կարգախոսներ եւ կանգնած էին պլակատներով: Ըստ այդմ՝ ձերբակալվեցին մի քանի տասնյակ մարդ, այդ թվում նաեւ՝ մի քանի լրագրողներ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ ձերբակվել էին քառասուն հետո: Երկու ժամ անց ամեն ինչ ավարտված էր: