ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Սահմանադրության կոպիտ խախտում համարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի եւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրության տարածումը:
«Ես կարծում եմ, որ իմ նախկին գործընկերները իրենց բողոքի ձայնը պետք է բարձրացնեին, թե ինչպես է մարդկանց անձնական զրույցը դարձել հրապարակման առարկա: Չեմ լսել, չեմ պատրաստվում լսել եւ չեմ պատրաստվում մեկնաբանել այդ զրույցը: Մարդկանց անձնական զրույցը ձայնալսելը, հետո մամուլում հայտնվելը Սահմանադրության կոպտագույն խախտում է: Էլ ոչինչ չունեմ ավելացնելու»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Նշենք, որ այսօր լրատվական եւ սոցիալական կայքերում տարածվել է Զուրաբյանի եւ Օսկանյանի սրճարանային սենսացիոն զրույցը, որտեղ ներքաղաքական հարցեր են քննարկվում: Մասնավորապես, Զուրաբյանի ասածներից ակնհայտ է դառնում, որ ՀԱԿ-ը երկու թեւի է բաժանված: Զրույցում Զուրաբյան դժգոհում է, որ իր նախընտրած քաղաքական մարտավարությանն ընդդիմանում են Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը, իսկ Գագիկ Ջհանգիրյանին իրենց գծից է համարում:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ