Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 04:30-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի 43-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչ, 51-ամյա Օնիկ Ծատուրյանի վարած «Գազ 53» մակնիշի 59 ԼՕ 003 համարանիշի և Երևան Ավան Առինջ 2/6 շենքի բնակիչ, 29-ամյա Էդգար Վարդանյանի վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի 080 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Օ. Ծատուրյանը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենմտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արսեն Գրիգորյանի և դասակի հրամանատար Անդրանիկ Թևոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչները՝ բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննիչ Էդգար Բալոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանման տարածք:
Կարդացեք նաև
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Քեմրի» մակնիշի ավտոմեքենայի համարանիշները հաշվառված են Ազգային ժողովի հաշվեկշռում և այն սպասարկում է «Արփա-Սևան» բաց բաժնետիրական ընկերության նախագահ Հակոբ Հակոբյանին: Վերջինս Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է, իսկ հանրությանն ավելի շատ հայտնի է Թունելի Հակոբ մականվամբ: Վթարի պահին պատգամավորը ավտոմեքենայում չի եղել:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի