Վարշավայում մեկնարկել է կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը, որի առաջին օրվա ավարտին շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 6,5 միավորով ընթանում է առաջատարների շարքում: Նա կես միավոր է ետ մնում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավից եւ գերմանացի Արկադի Նայդիչից:
Լեհաստանի մայրաքաղաքում երկրորդ մեդալը կարող է նվաճել նաեւ Գաբրիել Սարգսյանը, որը 6,0 միավորով 11-րդն է: Հիշեցնենք, որ Գաբին երեկ արագ շախմատում նվաճել է Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ