Եվրոպայի 18-23 տարեկանների առաջնության կիսաեզրափակչին, բացի երեք հայաստանցիներից, մասնակցում են մեր եւս երեք հայրենակիցներ, որոնք, սակայն, հանդես են գալիս այլ երկրների դրոշի ներքո: Ռուսաստանի հավաքականի կազմում 64 կգ քաշային Ավագ Ուզլյանը, որը ներկայացնում է հենց Կալինինգրադը, հանդիպելու է ադրբեջանցի Հայբաթուլա Հաջիալիեւի, Արայիկ Մարությանը (69 կգ, Գերմանիա)՝ ռուսաստանցի Արտյոմ Զելենովսկու, Գեւորգ Մանուկյանը (91 կգ, Ուկրաինա)՝ էստոնացի Ռայն Կարլսոնի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ