Կալինինգրադում ավարտվում է բռնցքամարտի Եվրոպայի 18-23 տարեկանների առաջնությունը: Այսօր սկսվում են կիսաեզրափակիչ մենամարտերը, որոնցում Հայաստանն ունի երեք մասնակից: Նրանք բոլորն էլ իրենց համար ապահովել են առնվազն բրոնզե մեդալ:
49 կգ քաշային կարգում Կորյուն Սողոմոնյանը եզրափկչի ուղեգրի համար պայքարելու է ռուսաստանցի Վալերի Եգորովի հետ, Նարեկ Աբգարյանը (52 կգ) ուժերը չափելու է ՌԴ մեկ այլ ներկայացուցչի՝ Վասիլի Վետկինի հետ, իսկ 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցը ադրբեջանցի Ջավիդ Չալաբիեւն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ