Կոմպոզիտոր եւ Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Մարտին Վարդազարյանը, թեեւ կուսակցական չէ, սակայն այսօր հրավիրվել էր ՀՀԿ համագումարին: «Գլխավոր կուսակցությունն ինձ համար հայրենանվեր լինելն է, Հայաստանն է եւ նշանակություն չունի` ես կուսակցության անդամ եմ, թե ոչ: Ինձ հրավիրել են այսօր, ու ես այն սիրով ընդունել եմ եւ հուսով եմ, որ այս համագումարը իր որոշիչ դերն ու նշանակությունը կունենա մեր առաջընթացի գործում»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց նա:
Իսկ համագումարից նա սպասում էր ճշտգրիտ ծրագիր, որին, ըստ նրա, հետեւողականորեն մոտենալու դեպքում կարող ենք լավ արդյունք ունենալ. «Ես կողմ եմ Սերժ Սարգսյանի առաջադրմանը, որովհետեւ այն քայլերը, որոնք նա անում է, այն ճանաչումը, որ Հայաստանը ձեռք բերեց այս տարիների ընթացքում, հույս է ներշնչում եւ համոզմունք, որ Սերժ Սարգսյանի պատասխանատվությամբ մենք անպայման կունենանք մեր հաջողությունները»:
Մանրամասները կարդացեք այստեղ: