Հատկապես ձմռան ամիսներին Գյումրու տնակային ավաններում հաճախակի են դառնում հրդեհի դեպքերը: Երեկ կեսօրին անսպասելի և ուժգին հրդեհ է բռնկվել բազմազավակ գյումրեցի անօթևան Պողոսյանների ընտանիքի տնակում: Դեպքի ժամանակ 6 երեխաների մայրը ավագ որդու հետ խանութում է եղել, իսկ 10 և 9 տարեկան աղջիկները` դպրոցում: Ընտանիքի երեխաների պատմելով, այդ ժամանակ տնակում իրենից փոքր քույրիկների հետ գտնվող 6-ամյա աղջնակը, նկատելով հրդեհը, արագ-արագ, առանց վերարկուն հագնելու գրկել է մեկուկեսամյա քրոջը, ապա բռնելով 4-ամյա մյուս քրոջ ձեռքը, նրանց դուրս է հանել տնակից: Այնուհետև խանութից վերադարձած մայրն օգնության է կանչել հարևաններին, որոնք էլ զանգահարել են հրշեջներին: Վերջիններս բավական ուշ են ժամանել` մոտ կես ժամ անց, երեւի նաեւ այն պատճառով, որ տնակը գտնվում է քաղաքի ծայրամասերից մեկում, որտեղ մեքենաների համար դժվարանցանելի ճանապարհներ են:
«Շիրակ կենտրոն»