Բոլորի պես Հայաստանի կառավարության պաշտոնյաները ցանկանում են լավագույն տեսքն ունենալ: Բայց ինչքա՞ն պետք է հարկատուները վճարեն, որպեսզի նրանց ապահովեն ատամի մածուկով, շամպունով և զուգարանի թղթով: Գրում է «Եվրասիանեթ» պարբերականը` ներկայացնելով դեկտեմբերի 9-ին «Սիվիլնեթ» առցանց հեռուստաընկերության կողմից հրապարակված 2011թ. սեպտեմբերից 2012թ. օգոստոս ընկած ժամանակահատվածում կառավարության կողմից տնտեսական, անձնական հիգիենայի պարագաների, լվացքի միջոցների վրա ծախսված գումարը, որն ընդհանուր առմամբ կազմում է ավելի քան 132 միլիոն դրամ:
Հրապարակման հեղինակը գրում է, որ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում, ըստ երևույթին սափրվելու մեծ ցակություն կա՝ 175 000 ածելիներ գնելու համար ծախսել են հսկայական՝ 41 000 դոլար գումար, ինչը 36 անգամ ավելի է, քան 2011թ. Հայաստանի բանտերում գտնվողների քանակը՝ 4 812:
Նախագահական աշխատակազմը, որը 800 հատ զուգարանի թղթի վրա ծախսել է 1 700 դոլար՝ մեկ զուգարանի թղթին վճարելով 2 դոլար, ինչը կրկնակի թանկ է տարբեր տեսակի ամենաթանկ զուգարանի թղթերից, հրաժարվել են պատասխանել շամպուն, ատամի խոզանակ, ատամի մածուկ և այլ հիգիենայի պարագաներ ձեռք բելերու հետ կապված պարբերականի հարցին:
Ընդհանուր առմամբ, զուգարանի թղթի վրա կառավարական մարմինները ծախսել են մոտ ութ միլիոն դրամ:
Կարդացեք նաև
«Ութ միլիոն դրամ զուգարանի թղթի համար… անհավանական է», – պարբերականին է ասել 65-ամյա թոշակառու Ռուդոլֆ Հակոբյանը, – «Թեև Սերժ Սարգսյանը կոչ է անում կառավարությանը կոշտացնել կոռուպցիայի նկատմամբ վերաբեմունքը, սակայն պարզվում է, որ նախագահի աշխատակազմը հսկողության շատ ավելի մեծ կարիք ունի»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ