ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի նման չկա՞ն ՀՀԿ-ում մարդիկ, որոնք սեփականություններ ունեն, բայց հայտարարագրում լրիվ ուրիշ բան են նշում, նման մարդիկ միայն ԲՀԿ-ո՞ւմ են, ՀՀԿ-ում չկա՞ն: Aravot.am-ի այս հարցին ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Գուցեեւ լինեն: Դա ավելի շատ ներքին զգայական, բարոյական հարթության խնդիր է, երբ որ այլ բան ես ներկայացնում, ունենում ես այսքան, ներկայացնում՝ այնքան: Առավել եւս, երբ որ առաջին հայտարարագիրը լրացնում ես եւ որեւէ խնդիր չկա, թե այս որտեղից, այն՝ որտեղից: Կարծում եմ, որ ուղղակի պետք է ազնիվ լինես եւ նշես»:
Մեր հարցին՝ այսինքն չե՞ք հերքում, որ ՀՀԿ-ում էլ նման մարդիկ կան՝ նա պատասխանեց. «Հերքել-չհերքելու խնդիր չկա: Ես չեմ ասում, որ մենք 71-ս էլ սուրբ ենք: Ձեր ներկայացրած հարցն իրավական հարթության մեջ չէ, այլ՝ բարոյական»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ